«Էպիկենտրոն»-ի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Իրադարձային 25.12.2019   11:58   392

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի ու օպերատորի վրա հարձակման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Երեկ հաղորդում է ստացվել, որ խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Այս պահին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ երեկ «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ մոտ 60 հոգով հարձակվել են երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա:



 Պիտակներ
         լրագրողներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon