ԵՊՀ մամուլի խոսնակ ․ «Սկզբունքային հայց եմ ներկայացրել դատարան»

Տեսանկյուն 16.09.2019   10:24   153
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ և գործընկերներ, անցած շաբաթ ԶԼՄ-ում հայտնվեց մի լուր, ըստ որի՝ ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը: Քանի որ անցել է հայցը ներկայացնելու 7-օրյա ժամկետը, և ենթադրում եմ, որ առաջիկայում գործը կընդունվի վարույթ, ուզում եմ պարզաբանել, թե ինչն է հայցի խնդիրը:

Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը: Այս փաստը հայտնաբերել եմ պատահականորեն և դա ևս համարում եմ էթիկական լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից: Երեք անգամ հարցը բարձրացրել եմ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանի մոտ, ինչին ստացել եմ պատասխան, որ «ինքն էլ ժամանակին շատ բան ուներ»:

Դրանից հետո խորհրդակցել եմ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ և հասկանալով, թե ինչքան ողբալի վիճակում է գտնվում պատասխանատուների իրավական գիտելիքների մակարդակը, որոշել եմ դիմել դատարան: Խնդիրն այն է, որ սա միայն իմ հարցը չէ, այլ տարիներ շարունակ ԵՊՀ-ում և պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների և դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր:

Դրանով բարձր և միջին օղակների ղեկավարները ճնշել են իրենց աշխատողներին՝ սպառնալով, որ ոչ լոյալության պայմաններում չեն վերակնքի աշխատանքային պայմանագրերը և որպես ուժի ցուցադրություն՝ կամայականորեն մարդկանց զրկել են աշխատանքից: Ես վստահ եմ, որ իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային՝ ԵՊՀ-ի և մնացած հիմնարկների աշխատողների իրավունքների պաշտպանության համար:

Հ․Գ․ Եվս մեկ՝ չափազանց սկզբունքային հայց եմ ներկայացրել դատարան, որի մասին պարզաբանում կտամ մի քանի օրից»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գևորգ Էմին-Տերյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon