ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ

Իրադարձային 01.04.2021   13:25   61

Այսօր Երևանի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։

Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ»,- գրել է Դավիթ Ափոյանը: 


 Պիտակներ
         ԵՊՀ հոգաբարձուներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb