ԵՊԲՀ-ն ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

Իրադարձային 13.08.2019   17:05   56
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:

ԵՊԲՀ-ն՝ դեպի միջազգայնացում գաղափարը, իր բազմաթիվ միջպետական համագործակցության ծրագրերի արդյունքում դարձնում է առարկայական: Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ որպես ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, նախատեսում է ընդունել կուրսանտներ նաև Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Հայաստան ժամանած կուրսանտներին Բժշկական համալսարանը կապահովի կեցավայրով, իսկ սննդի հետ կապված հարցերը կլուծվեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Նշենք, որ Ռազմաբժշկական ֆակուլտետ 2019-2020 ուսումնական տարում ընդունվել է 18 կուրսանտ, և 34-ը՝ «Պատիվ ունեմ» ծրագրով:

Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 18 կուրսանտներն այժմ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքները և օգոստոսի 26-ին զինվորական երդում կտան ԵՊԲՀ-ում:

Իր 25-ամյա գործունեությամբ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն այսօր հասել է այն մակարդակի, որ արտահանում է բժշկական կրթությունը և շարունակում է ռազմաբժշկական կրթության կենտրոն մնալ ԱՊՀ երկների համար:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում, Հայաստանի և Ղազախստանի ռազմաբժշկական կրթության համագործակցությունը շրջանակում, Ալմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերն մեկ ամիս վերապատրաստվել են ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում: ԵՊԲՀ-ն, կարևորելով ռազմաբժշկական կրթության զարգացումը, շարունակում է համագործակցությունն ԱՊՀ երկների հետ: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԵՊԲՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon