Էնթոնի Հոփկինսն ու Ֆրենսիս Մակդորմանդն արժանացել են «Օսկարի»

Cinema 26.04.2021   19:15   264

«Լավագույն կանացի դերի» և «լավագույն տղամարդու դերի» անվանակարգերում «Օսկարի» են արժանացել Ֆրենսիս Մակդորմանդն ու Էնթոնի Հոփկինսը։

Մակդորմանդը «Օսկարի» արժանացել է «Քոչվորների երկիրը» (Nomadland) կինոնկարում մարմնավորած իր կերպարի համար, իսկ  Հոփկինսը՝ «Հայրը» (The Father) կինոնկարում մարմնավորած կերպարի համար։

Հիշեցնենք՝ «Քոչվորների երկիրը» ժապավենի ռեժիսորը Խլոյա Չժաոն է, իսկ «Հայրը» ժապավենի ռեժիսորը՝ Ֆլորիան Զելլերը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb