Ենս Սթոլթենբերգ․ Վրաստանը շատ արժեքավոր և եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար

Աշխարհ 24.01.2019   13:45   665

Վրաստանը շատ արժեքավոր և եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Նրա խոսքերով, Վրաստանը ծանրակշիռ ներդրում ունի ընդհանուր անվտանգության մեջ։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանին պատրաստելու համատեղ աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն։

Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն «լիովին սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, որոնք ներառում են Աբխազիան և Հարավային Օսիան։ Մենք Ռուսաստանին կոչ ենք անում երկու տարածաշրջաններից էլ հանել իր ուժերը»։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը կիսում են «Սևծովյան նտարածաշրջանում Ռուսաստանի Ռազմական հզորության մեծացման հարցում մտահոգությունը»։ «Մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունը ծովում, այդ թվում՝ վրացի սահմանապահների վարժանքների, Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համագործակցության ընդլայնման միջոցով»,- ասել է նա ՝ հավելելով, որ Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը։



 Պիտակներ
         Սալոմե Զուրաբիշվիլի, ՆԱՏՕ, Ենս Սթոլթենբերգ, Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon