Էմին Երիցյանը առաջադրվել է ԵԽ Կոնգրեսի փոխնախագահի պաշտոնում

Իրադարձային 04.03.2021   13:35   49

Մարտի 3-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ամենամեծ քաղաքական խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակության քաղաքական խմբի (EPP/CCE) լիագումար նիստը:

Նիստի ընթացքում ԵԽ Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի փոխնախագահի պաշտոնի համար քաղաքական խմբի կողմից առաջադրվել է նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի թեկնածությունը:

Քաղաքական խմբի անդամները հաստատել են Էմին Երիցյանի թեկնածությունը:

Նշենք, որ Էմին Երիցյանը ԵԽ Կոնգրեսի գործող փոխնախագահներից է և նախկինում այդ պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ։


 Պիտակներ
         Էմին Երիցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb