Եմենի պատերազմի ընթացքում արձանագրվել է 233 հազար զոհ
Ավելի քան հինգ տարվա ընթացքում Եմենում տեղի ունեցած հակամարտության արդյունքում 223 000 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:
«Այս ապշեցուցիչ թիվն անընդունելի է», -հայտարարել են կազմակերպությունում:
Նոյեմբերի 29-ին աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հարձակվել է Եմենի ապստամբների ռազմաբազայի վրա, որը գտնվում է Սանայի մոտ: Եմենի կառավարության և ապստամբ-հուսիթների միջև պատերազմը շարունակվում է 2014 թվականից: Foreign Policy-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հուսիթներին որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր