Եմենի հուսիները սպառնում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային

Աշխարհ 03.10.2019   22:43   74
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» շարժման անջատողականները (հուսիները) հայտարարել են, որ պատրաստվում են Սաուդյան Արաբիային նոր հարվածներ հասցնել, եթե վերջինը չարձագանքի խաղաղության իրենց կոչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցյալ շաբաթ հուսիների Բարձրագույն քաղխորհրդի ղեկավարը հայտնել էր, որ իրենք միակողմանի կարգով դադարեցնում են Սաուդյան Արաբիային հարվածներ հասցնելը և թագավորությունից նույնպիսի գործողություններ են սպասում:

Հուսիները օրերս հրապարակել էին կառավարական զորքերի և սաուդյան սահմանամերձ Նաջրան նահանգում սաուդցի զինվորականների դեմ գործողության մանրամասները՝ այն անվանելով «Նասր մին ալլահ» (Հաղթանակ Ալլահից): Նրանք տեսագրություններ էին հրապարակել գերեվարված սաուդցիների խոստովանություններով:

Նրանք նաև ստանձնել են սեպտեմբերի 14-ին սաուդյան հանքավայրերում նավթամշակման գործարաններն անօդաչուներով պայթեցնելու պատասխանատվությունը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Եմեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon