ԵՄ Խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարի դեմ

Աշխարհ 22.01.2019   09:45   377

Եվրոպական միության խորհուրդը (ԵԽ) քիմիական զենքի նոր ռեժիմի համաձայն պատժամիջոցներ է սահմանել ինը ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:

Ինչպես նշվում է, պատժամիջոցների ներմուծումը կապված է  անցյալ տարվա մարտին Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման հետ, երբ ԳՀՎ-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան ենթարկվեցին նյարդա-պարալիտիկ նյութի ներգործությանը։

«Այս ցուցակը ներառում է ԳՀՎ-ի երկու պաշտոնյաների, ինչպես նաև Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին և նրա տեղակալին, ովքեր պատասխանատու են թունավոր նյարդա-պարալիտիկ նյութերի պահպանման, փոխադրման և կիրառման համար», - հաղորդում է «Գազետան»:



 Պիտակներ
         եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon