ԵՄ-ն սկսել է միասնական բանակի ստեղծումը

Աշխարհ 11.01.2019   16:00   587

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան արդեն սկսել է միասնական բանակի ստեղծման աշխատանքները, գրում է Daily Mail-ը:

Նա ընդգծել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան Եվրոպայի պաշտպանական ոլորտն առաջ մղող ուժերն են, որոնք մեկը մյուսին կօգնեն տարածքային զինված հարձակման դեպքում:

Նոյեմբերին հաստատված ծրագրի համաձայն՝ Ֆրանսիան, Բելգիան ու Կիպրոսը ստեղծում են Beyond Line of Sight Land Battlefield կոչվող հրթիռային համակարգերի ընտանիք: Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ Հունաստանը, Իտալիան ու Սլովակիան եվրոպական զրահապատ հետևակի մարտական մեքենա են ստեղծում:

Նախարարն ընդգծել է, որ ԵՄ 25 պետությունները միավորվել են ոչ թե այն պատճառով, որ Բրյուսելից են նման ցուցում ստացել, այլ կամավոր հիմքով, քանի որ դա բխում է Եվրոպայի անվտանգության շահերից:

«Եվրոպան շարունակում է լինել բացառիկ միություն, որն ազատության և բարգավաճման դրոշի տակ միավորել է  կես միլիարդ մարդու: Եվրոպան պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել»,-ասել է նախարարը:

Նա նաև առաջարկել է ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծել:



 Պիտակներ
         եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon