ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ-առ-դեմ՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ ալիքի սկզբից ի վեր:
Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Գագաթնաժողովը կանցկացվի դեմ-առ-դեմ: Գագաթնաժողովի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են, որոնք մենք կարող ենք լուծել միայն միմյանց աչքերի մեջ նայելով», - ասել է Շառլ Միշելը:
Գագաթնաժողովը կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցները, Brexit-ի խնդրահարույց բանակցությունները, Լեհաստանի և Հունգարիայի կողմից ԵՄ բյուջեի 2021-2027 թվականների ծրագրի արգելափակումը:
Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Թուրքիայի վրա ազդելու բոլոր միջոցները Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով ՝ դադարեցնելով «մուկ ու կատու խաղալ»:
«Եկել է պահը, որ դադարենք մուկ ու կատու խաղալ Թուրքիայի հետ: Հոկտեմբերին ԵՄ-ն առաջարկել է Թուրքիային մշակել դրական օրակարգ, բայց դա տեղի չի ունեցել: Հետևաբար, ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Անկարայի վրա ազդելու բոլոր միջոցները», - ասել է Միշելը:
Նմանատիպ նյութեր