ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմաի ՌԴ-ի դեմ
ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ որոշել են կիրառել այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» և առաջիկա մեկ շաբաթում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել՝ Նավալնիի պատճառով: Այս մասին փոխանցում է TASS-ը։
Բորելի խոսքով՝ ԵՄ արտգործնախարարները համաձայնել են սահմանափակումներ կիրառել ռուս ընդդիմադիր գործչի ձերբակալման, ազատազրկման և հետապնդման համար պատասխանատու ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ:
Իր հերթին Մոսկվան հայտարարել է, որ Նավալնիին ազատ արձակելու Արևմուտքի պահանջներն անընդունելի են և անօրինական: Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշել է, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել է հակառուսական տեղեկատվական ֆոնի ակտիվացման համատեքստում:
Նմանատիպ նյութեր