ԵՄ-ն մտադիր է պարզեցնել վիզային ռեժիմը՝ կարճատև այցերի համար

Աշխարհ 30.01.2019   17:03   378

Եվրախորհրդարանը և Եվրամիության Խորհուրդը ձեռք են բերել դեռևս պաշտոնապես չամրագրված համաձայնագիր՝ ԵՄ նոր վիզային օրենսգրքի վերաբերյալ: Այն նախատեսում է նոր կանոններ՝ ԵՄ կարճատև այցերի համար (90-ից մինչև 180 օր), հաղորդում է Deutsche Welle-ը:

«Բարեփոխումների հիմնական նպատակն է դյուրացնել զբոսաշրջության, առևտրի և բիզնեսի համար օրինական այցերը, միաժամանակ միջոցներ ձեռնարկել՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար», - ասվում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Վիզա ստանալու դիմումն այսուհետ կարելի է ներկայացնել ուղևորությունից 6 ամիս առաջ (նախկինում`ընդամենը 3 ամիս), վիզաների արժեքը կբարձրանա 60-ից մինչև 80 եվրո, և վերջապես, կգործի ուղիղ կապ` վիզաների տրամադրման արագության և գնի, ինչպես նաև վիզա տրամադրող երկրի՝ ԵՄ-ի հետ միգրացիոն քաղաքականության ոլորտում համագործակելու պատրաստակամության միջև: Բրյուսելը հատկապես հետաքրքրված է այն ջանքերով, որոնք երկիրը գործադրում է՝ անօրինական միգրանտներին ետ ընդունելու հարցում:

Ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնագիրը պետք է հաստատի Եվրախորհրդարանը, որից հետո այն կներկայացվի ԵՄ-ի Խորհրդի վերջնական հաստատմանը: Վիզաների օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի «Պաշտոնական ամսագրում» դրանց հրապարակումից  վեց ամիս հետո:



 Պիտակներ
         եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon