ԵՄ-ն մարդասիրական օգնություն է խոստացել Հայաստանին և Ադրբեջանին

Իրադարձային 13.11.2020   15:10   34

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հավաստիացրել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամության մասին, հինգշաբթի երեկոյան հայտնել են Եվրոպական արտաքին ծառայությունից:

Բորելը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի և հետ հեռախոսով քննարկել է հրադադարի մասին համաձայնագիրը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն կտա ջանքեր գործադրել հակամարտության հուսալի խաղաղ կարգավորման ուղղությամբ և կանխել մարդկային հետագա տառապանքները:

«Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հետագա մարդասիրական օգնություն՝ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության կարիքները հոգալու համար, և արդեն իսկ տրամադրել է շուրջ 1 միլիոն եվրո շտապ օգնության համար», - ասված է հայտարարության մեջ:

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button

sharethis sharing button


 Պիտակներ
         եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb