ԵՄ-ն Հայաստանից Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն է ակնկալում

Աշխարհ 29.01.2019   11:45   410

ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը հացադուլից բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն կիրականացնի: Հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

«Իսկապես, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել է Մհեր Եղիազարյանի մահվան մասին»,- պատասխանելով լրագրողի հարցին ասաց Կոսյանչիչը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հանձնառու է ցանկացած հանգամանքներում դաժան վերաբերմունքի և բոլոր տեսակի խոշտանգումների արգելքին և մարդկային արժանապատվության պահպանմանը:

«Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կապահովվի այս գործի պատշաճ հետաքննությունը և միջոցներ ձեռնարկի, որոնք այդ հետաքննությունից հետո տեղին կլինեն: Մենք գիտենք այս դեպքի մասին և սպասում ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն», - նշեց նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մհեր Եղիազարյանը մահացել է հացադուլի 44-րդ օրը: 06:15-ին արձանագրվել էր 51-ամյա Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացում: Հրավիրված շտապօգնության խումբը արձանագրել էր տղամարդու կենսաբանական մահը: Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:



 Պիտակներ
         եմ, Մհեր Եղիազարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb