ԵՄ-ն Երուսաղեմում բռնության անհապաղ դադարեցման կոչ է արել

Հրատապ 11.05.2021   11:01   64

Եվրամիությունը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև Գազայի հատվածում և դրա շուրջ բռնության էսկալացիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։

«Գազայից Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծումը բացարձակապես անընդունելի է և սրում է էսկալացիայի դինամիկան։ Բոլոր առաջնորդները պարտավոր են գործել ընդդեմ ծայրահեղականների։ Սրբավայրերի ստատուս-քվոն պետք է լիովին պահպանվի»,-ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ համընդհանուր առաջնահերթ հանձնարարությունը քաղաքացիական բանկչության շրջանում հետագա զոհերի կանխումն է։

Ավելի վաղ Իսրայելի ոստիկաններն ուժով հեռացրել էին աղոթող պաղեստինցիներին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից։

Այնուհետև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը վերջնագիր էր ներկայացրել Իսրայելին՝ 2 ժամվա ընթացքում զինվորականներին մզկիթի տարածքից դուրս բերելու վերաբերյալ։ Դրան հաջորդել է Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 հրթիռների արձակումը, որը տևել է 10 ժամ՝ սկսած տեղի ժամանակով 18։00-ից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb