ԵՄ-ն չի կարող միայնակ պաշտպանել Եվրոպան․ Սթոլթենբերգ

Աշխարհ 24.11.2020   17:00   35

ԵՄ-ն ի վիճակի չէ պաշտպանել Եվրոպան առանց ԱՄՆ-ի, այդ իսկ պատճառով չափազանց անհրաժեշտ են անվտանության ոլորտում ԱՄՆ-ի երաշխիքները, նրա զորքերի ներկայությունը մայրցամաքում և միջուկային զսպման միջոցառումները։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գերմանական Funke մեդիախմբի կողմից հրապարակված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Brexit-ից հետո ՆԱՏՕ-ի պետությունների պաշտպանական ծախսերի 80 տոկոսը բաժին կընկնի ԵՄ կազմի մեջ չմտնող երկրներին։ Սթոլթենբերգը նշել է, որ եվրոպացիները պետք է ավելի շատ ներդնեն սեփական պաշտպանության գործում, սակայն, նրա կարծիքով՝ այդ ջանքերը երբեք չեն կարող փոխարինել անդրատլանտյան դաշինքին։

«Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև կապը թուլացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլևս կպառակտի Եվրոպան»,-նախազգուշացրել Սթոլթենբերգը։

Սթոլթենբերգն ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք կպահպանի պաշտպանական ծախսերի ավելացման հարցում ԵՄ-ի վրա ճնշումը։


 Պիտակներ
         եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb