ԵՄ-ն չի հասել առաջին եռամսյակում պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկին

Հրատապ 01.04.2021   18:15   65

 Եվրամիության կողմից միության բնակիչների պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկը ձեռք չի բերվել ընթացիկ տարա առաջին եռամսյակի արդյունքներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ մինչեւ մարտի 31-ը Բրյուսելը մտադրվել Էր պատվաստել 80 տարեկանից բարձր բնակչության և բժշկական անձնակազմի 80-ական տոկոսին:

Երկու դեպքում Էլ, ճշտում Է թերթը, ԵՄ-ն չի կարողացել հասնել դրան. պատվաստվել են տարեց մարդկանց սոսկ 27 տոկոսը եւ բուժաշխատողների կեսից պակասը: Բացի դրանից, չի հաջողվել պահպանել պատրաստուկների դեղաչափերի բաշխման գրաֆիկը, թեեւ տվյալ դեպքում դա տեղի Է ունեցել բրիտնա-շվեդական AstraZeneca ֆիրմայի կողմից պատվաստանյութի մատակարարումների ընդհատումների պատճառով:

Ինչպես գրում Է El Pais-ը, պատվաստման արշավների դանդաղ սկիզբն անհանգստություն Է առաջացրել միության անդամ պետությունների մեծ մասում՝ հատկապես հաշվի առնելով արագ տեմպերն աշխարհի մի շաք այլ երկրներում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

Պատվաստման արշավը ԵՄ-ի շատ պետություններում սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Այս պահին Եվրամիությունում հավանություն Է տրված չորս պատվաստանյութի՝ BioNTech կոնսորցիումի մշակմանը՝ Pfizer-ին, ԱՄՆ-ի Moderna ընկերության պատրաստուկին, AstraZeneca-ի պատվաստանյութին եւ Janssen ընկերության՝ Միացյալ Նահանգների Johnson & Johnson-ի ստորաբաժանման պատրաստուկին: Միությունում հայտարարել են, որ մտադիր են չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչեւ ամռան վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը


 Պիտակներ
         պատվաստել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb