ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ աճող հետապնդումների առիթով

Աշխարհ 24.02.2021   13:21   59

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ: 

Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգ է ԺԴԿ-ի նկատմամբ ահագնացող ճնշումների կապակցությամբ՝ մանրամասնելով, որ դրանք արտահայտվում են ձերբակալությունների, ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելու և 1-ին հայացքից քաղաքական նկատառումներով նրանց նկատմամբ դատական գործընթացներ սկսելու, ինչպես նաև ԺԴԿ-ական պատգամավորների մանդատից զրկելու ձևով:

«Այս զարգացումները, Թուրքիայի կողմից Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ ՄԻԵԴ-ի ընդունած որոշման չիրականացումը և ԺԴԿ-ի հարյուրավոր ընտրված ՏԻՄ ղեկավարներին ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով կալանավորելը ավելի է վատացնում իրավիճակը

Մեղսագրվող ցանկացած հանցանքի կամ զանցանքի դեպքում պետք է առաջնորդվել իրավական գործընթացներով և պահպանել անմեղության կանխավարկածը:

Երկար ժամանակ Եվրախորհրդի անդամ և ԵՄ թեկնածու երկիր Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը»:

Նշենք, որ  ԺԴԿ-ականների նկատմանբ հետապնումները հատկապես նոր թափ են ստացել Թուրքիայի ԶՈւ կողմից ձետրվարի 10-ին Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների դեմ իրականացված անհաջող օպերացիայից հետո:

ՔԲԿ-ականների կողմից նախկինում գերեվարված 13 ուժայիններն ազատելու նպատակով իրականացված օպերացիայի ընթացքում թուրքական ԶՈՒ-ին չհաջողվեց ազատել պատանդներին:

Վերջիններ սպանվեցին քուրդ զինյալների կողմից: 


 Պիտակներ
         քրդամետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb