ԵՄ միջնորդը կոչով դիմել է Վրաստանի քաղաքական ուժերին

Աշխարհ 30.03.2021   14:10   33

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անձնական ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը նախօրեի ընթացքում հանդիպումներ է անցկացրել Վրաստանի վարչապետի ու նախագահի հետ: Դանիելսոնը հանդիպել է նաև ինչպես իշխանական այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Խոսելով բանակցությունների ընթացքի մասին՝ Դանիելսոնն առանձնացրել է ընտրական բարեփոխումների և արդարադատության ոլորտի բարեփոխումների հարցերը: Դանիելսոնը հայտնել էր, որ այսօր պատրաստ կլինի Շարլ Միշելի մասնակցությամբ պատրաստված փաստաթուղթը։

Դանիելսոնը կոչ է արել քաղաքական ուժերին ապահովել Վրաստանի ապագա հաղթանակը, ինչը կլինի նրանց ընդհանուր հայտարարի գալը:

Հիշեցնենք, որ Կրիստիան Դանիելսոնը մարտի 28-ին արդեն հանդիպել է մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ու քննարկել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծման ուղիները:


 Պիտակներ
         Վրաստանի քաղաքական ուժեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb