ԵՄ-ի հետ համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի հունիսի 13-ին

Քաղաքական 06.06.2019   12:32   177
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  հայտնել է, որ  ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզի վերջնական հաստատումը նախատեսված է հունիսի 13-ին՝ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:

«Հայաստանը ԵՄ-ի կողմին ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի վերջնական նախագիծը, որը հավանության է արժանացել Հայաստանում համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում: Հունիսի 13-ին, երբ կկայանա գործընկերության խորհրդի երկրորդ նիստը Բրյուսելում, այս փաստաթուղթը կարժանանա վերջնական հաստատման երկու կողմերի միջև»,- ասել է ԱԳ նախարարը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon