ԵՄ հորդորում է Իրանին չխախտել միջուկային համաձայնագրի կետերը

Աշխարհ 09.07.2019   18:12   117
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԵՄ կոչ է անում Իրանին դադարեցնել և չձեռնարկել որևէ գործողոթյուն, որը հակասում է 2015 թվականի համաձայնագրին: 

ԵՄ հորդորին նախորդել էր Իրանի հայտարարությունը, որ Թեհրանը պատրաստվում է հարստացնել ուրանն ընդունված չափանիշից ավելի բարձր, որը խախտում է 2015 թվականի համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը Իրանին:

Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերությունները լարվածության նոր ալիք ստացան 2018 թվականի մայիսին, երբ Թրամփը դուրս բերեց Միացյալ Նահանգները 2015 թ. միջուկային համաձայնագրից: Դեռևս նախընտրական փուլում Թրամփը քննադատել էր Օբամայի վարչակազմի օրոք կնքված այս համաձայնագիրը, որն, ըստ Թրամփի, չի համապատասխանում ԱՄՆ շահերին:

Այս զարգացումները փորձություն են նաև Եվրոպայի համար: ԵՄ քննադատում է Թրամփի վարչակազմի որոշումը համաձայնագիրը լքելու վերաբերյալ և փորձում պահպանել այն:

Թեհրանը սակայն մտահոգություն է հայտնում, որ համաձայնագրի կողմերը չեն պահպանում դրա դրույթները՝ կապված մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներից Իրանի տնտեսությունը պաշտպանելու հետ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon