ԵՄ գագաթնաժողովում որոշվել է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ

Աշխարհ 26.03.2021   09:09   46

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԵՄ գագաթնաժողովում ընդունվել է որոշում ակտիվացնելու քաղաքական և տնտեսական երկխոսությունը Թուրքիայի հետ՝ Կիպրոսի շուրջ իրադրության դեէսկալացիային ուղղված Անկարայի գործողություններին ի պատասխան։ Այս մասին ասվում է ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք Արևելյան Միջերկրականում վերջերս արված դեէսկալացիան՝ շնորհիվ հորատման անօրինական գործունեության դադարեցման (Կիպրոսի ափերի մոտ վիճելի ջրատարածքներում), Հունաստանի հետ երկկողմ բանակցությունների վերսկսման և ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի շուրջ առաջիկայում կայանալիք բանակցությունների»,-ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ այդ դրական դինամիկան ամրապնդելու համար ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սկսել փուլային, համաչափ երկխոսություն՝ մի շարք ուղղություններով համագործակցության ակտիվացման համար։

ԵՄ-ն պատրաստ է նաև խորհրդակցություններ սկսել Թուրքիայի հետ՝ մաքսային միության մասին համաձայնագրի աշխատանքների օպտիմալացման և վիզային ռեժիմի դյուրացման շուրջ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb