ԵՄ դեսպանը մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար

Աշխարհ 28.11.2019   19:35   462
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեք կին Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդին մեղադրում են սեռական ոտնձգությունների համար: Այդ մասին հայտնում է The Hill-ը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Վոգելը, Ժանա Սոլիսը և Նատալի Սեպտը հայտարարել են, որ Սոնդլենդը համբուրել է իրենց կամ փորձել անել դա՝ առանց իրենց համաձայնության: Մեղադրողներից մեկը պնդում է, որ դեսպանը մերկացել է իր դիմաց:

Նշվում է, որ Սոնդլենդը երեք կանանց հետ եղել է գործարար հարաբերությունների մեջ: Կանանց կողմից նկարագրված դրվագները տեղի են ունեցել Սոնդլենդի դեսպան նշանակվելուց առաջ:

Դիվանագետնը կտրականապես հերքում է ամեն ինչ՝ կանանց հայտարարությունը որակելով «քաղաքական նպատակներով համակարգված»:

Դեսպանի փաստաբանը նաև մեղադրել է կանանց նրանում, որ փորձում են խաթարել Սոնդլենդի ցուցմունքները Թրամփի իմպիչմենտի գործով:

Սոնդլենդը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ Կոնգրեսի իմպիչմենտի հետաքննության առանցքային դերակատարը, քանի որ նա վարչակազմի այն պաշտոնյաներից մեկն է, ով պնդում էր, որ Ուկրաինան հետաքննություն սկսի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ:



 Պիտակներ
         ԵՄ դեսպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon