ԵՄ անդամ երկրներին հորդորվել է երկարաձգել ներքին տեղաշարժի հետ կապված սահմանափակումները

Աշխարհ 10.04.2020   11:00   289

Եվրահանձնաժողովը, կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված, հորդորել է ԵՄ անդամ երկրներին ներքին տեղաշարժի հետ կապված սահմանափակումները երկարաձգել մինչև մայիսի կեսեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Եվրահանձնաժողովը դիմել է ԵՄ անդամ երկրներին, որպեսզի ոչ կարեւոր ուղևորությունների հետ կապված սահմանափակումները Շենգենյան գոտում և ասոցացված երկրներում երկարաձգվեն մինչև մայիսի 15-ը։

Եվրահանձնաժողովում կարծում են, որ միայն համաձայնեցված գործողություններով է հնարավոր ապահովել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։



 Պիտակներ
         եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon