Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

Իրազեկիչ 17.01.2019   14:23   335

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:

«Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղափլանյանը։

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։

Արտոնությունը կգործի մինչև 2022 թվականը:



 Պիտակներ
         Տեսլա, Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենա, ներմուծում, Ավելացրած Արժեքի Հարկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon