Էլդայի կոշիկի թանգարանը
Իսպանիայի Էլդա քաղաքը հայտնի է աշխարհին որպես կոշկակարների քաղաք: 20-րդ դարի սկզբից կոշկակարությունը քաղաքում ամենից տարածված արհեստն է դարձել։ Ուստի պատահական չէ, որ հենց այստեղ է հիմնվել կոշիկի թանգարանը:
Թանգարանը 4 սրահ ունի:
Առաջինում ցուցադրված են կոշիկ ստեղծելու սարքավորումներ և մեքենաներ։
Երկրորդ սրահում տարբեր դարաշրջանների կոշիկներ են՝ միջնադարից մինչև մեր օրերը։
Երրորդում տարբեր ժողովուրդների կոշիկներ են։
Եվ վերջապես չորրորդ սրահում տարբեր դիզայներական մրցույթներում հաղթած կոշիկներ են: Վերջիններս հիմնականում գերժամանակակից կոշիկներն են, որոնք շատերի կարծիքով, այնքան էլ պրակտիկ չեն:
Թանգարանի գրադարանում պահվում է կոշիկի ողջ պատմությունը:
Պատրաստեց Լուսինե Բրուտյանը
Պիտակներ
Նմանատիպ նյութեր