Էլբրուս բարձրանալիս կորած կին զբոսաշրջիկին և ուղեվարին մեռած են գտել

Հրատապ 03.05.2021   14:00   38

Երկու մարդու՝ աղջկա եւ ուղեվարի մարմինները, որոնց փնտրում Էին ապրիլի 23-ից, հայտնաբերել են Էլբրուս լեռան հյուսիսային լանջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատում:

«Էլբրուսի հյուսիսային լանջին հայտնաբերել են ավելի վաղ կորած աղջկա եւ ուղեվարի մարմինները»,-ասել Է փրկարարական ջոկատի ներկայացուցիչը:

Ծովի մակարդակից 5,4 հազար մետր բարձրությունից զոհվածների մարմինների տարհանման գործողությունը պլանավորվում Է մայիսի 3-ին: Հնարավոր Է՝ փրկարարները կներգրավեն Ռուսաստանի ԱԻՆ-ի ավիացիան:

Ռուսաստանի ԱԻՆ-ի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային փրկարարա-որոնողական ջոկատի տեղեկատվության համաձայն, երկու մարդուց՝ ուղեվարից եւ իգական սեռի զբոսաշրջիկից բաղկացած կորած խումբը գրանցվել Էր երթուղու եւ վերադարձի ստուգվող ժամանակի նշմամբ: Ըստ պլանի, խումբը պետք Է տեղում լիներ ապրիլի 21-ին, սակայն դա տեղի չի ունեցել:

Զբոսաշրջիկի հետ կապը վերջին անգամ եղել Է ապրիլի 17-ին:

Նա հորը հայտնել Էր, որ ինքն ու ուղեվարը գտնվում են գագաթից 200 մետր հեռավորությամբ, բայց վատ եղանակի պատճառով հարկադրված են «արդեն երկրորդ գիշերն անցկացնել ձյան մեջ», հաղորդել են փրկարարները: Ապրիլի 23-ին սկսվել են որոնումները, որոնք անցկացվել են միանգամից երկու կողմից. գլխավոր ստորաբաժանման փրկարարները կորածներին գտել են Էմանուելի բացատի, իսկ Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատի փրկարարները՝ Կաբարդինո-Բալկարիայի ՄերձԷլերուսյան կողմից Պաստուխովի ժայռերի հյուսիսային լանջին:


 Պիտակներ
         Էլբրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb