ԵԼ․ «Փյունիկը» ավարտեց իր ելույթը որակավորման փուլում

16.08.2019   08:37   321

«Մոլինյո» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ»պատասխան խաղը։ Հայաստանի փոխչեմպիոնը զիջեց 0։4 հաշվով։ Բոլոր գոլերը տանտերերը խփեցին 2-րդ խաղակեսում․ գոլերի հեղինակ՝ Նետու (54), Գիբս-Ուայթ (58), Վինագրե (64), Ժոտա (87)։

Երևանում կայացած խաղը ևս ավարտվել էր նույն հաշվով։ Այսպիսով, «Փյունիկն» ավարտեց իր ելույթը Եվրոպա լիգայի որակավորման փուլում։ Նախորդիվ Երևանի թիմը հաղթահարել էր Մակեդոնիայի «Շկուպիի» և Չեխիայի «Յաբլոնեցի» արգելքը։



 Պիտակներ
         «Փյունիկ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb