Էկվադորում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը

Աշխարհ 08.02.2021   16:00   44

Էկվադորի նախագահի թեկնածումներից ոչ մեկը կանխապես չի ստացել ընտրողների բավականաչափ պաշտպանությունն առաջին փուլում հաղթելու համար: Այդ մասին են վկայում Ազգային ընտրական խորհրդի տվյալները, որոնք փետրվարի 7-ին ստացվել են ձայների արագ հաշվումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, Անդրես Արաուսը, որը ներկայացնում Է «Դաշինք հանուն հույսի» ձախ կենտրոնամետ կոալիցիան, հավաքել Է ձայների 31,5 տոկոսը:

Երկրորդ տեղում Է գտնվում Յակու Պերեսը ձախ «Շարժում հանուն Պաչակուտիկ բազմազգ միասնության» (20,04 տոկոս), երրորդում՝ աջ կենտրոնմետ «ԿՌԵՕ շարժման թեկնածմու նախկին բանկիր Գիլիերմո Լասսոն (19,97 տոկոս):

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք Է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը կամ 40 տոկոսից ավելի՝ պայմանով, որ նրա տարբերությունն ամենամոտ մցակցից կազմի 10 տոկոսից ոչ պակաս:

Ինչպես սպասվում Է, ապրիլի 11-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավել թվով ձաներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb