ԵԿՄ-ում մեկնարկել են մարզային այցերը

Իրադարձային 19.04.2021   14:02   63

Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկել են մարզային այցերը: Ապրիլի 15-ին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, վարչության անդամ, գեներալ Մարտին Կարապետյանը, վարչության անդամներ, ԵԿՄ տարածքային բաժանմունքների, մարզխորհրդի նախագահներ, անդամներ Սյունիքի մարզում էին:

Աշխատանքային խորհրդակցություն՝ հանդիպում-քննարկում անցկացվեց Սյունիքի մարզպետարանում՝ ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ: Քննարկվեցին ԵԿՄ առաջիկա ծրագրերին վերաբերող, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող հարցեր:

Ներկայացվեց «Պատանի երկրապահ» ամումբի սաների համար նախատեսված վկայականը, որի հանձնման հանդիսավոր արարողություն էր նախատեսված մարզում:


 Պիտակներ
         ԵԿՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb