ԵԿՄ նախագահ. Մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման չի կարող տալ

Քաղաքական 17.08.2019   14:11   630
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ես տեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի: Ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել: Այսօր լրագրողների հետ զրուցում այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան լրագրողների՝ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ վերջին աղմուկի մասին հարցի:

Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին՝ գեներալ Օգանովսկու ցուցմունքի և BBC-ի հրապարակման վերաբերյալ Սասուն Միքայելյանն ի՞նչ կարծիք ունի:

«Ես երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա, ժամանակը ցույց կտա: Որպես պատերազմ անցած մարդ երբեք ինքն իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակել»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցին, թե ըստ BBC-ի հրապարակման՝ գեներալ Օգանովսոկու հրամանով են Մարտի 1-ին կրակ արձակել:

Դիտարկմանը՝ եթե գերագույն գլխավոր հրամանատարն է նման պահանջ դնում, նա արձագանքեց.

«Գերագույն հրամանատարը պահանջ դնել չի նշանակում, որ գերագույն հրամանատարը պահանջ ա դնում, որ հային խփեն: Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա, որն իր կյանքը դրել է այդ ժողովրդի, մեր պետականության համար, Արցախ աշխարհի համար»:

Ինչ վերաբերում է հարցին՝ Արցախից զորքեր են բերել, սպայակազմով տեղակայել, նա ասաց, որ քննություն կընթանա. «Ես ձեր համար գուշակ չեմ»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԵԿՄ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon