Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Իրադարձային 01.10.2020   14:22   36

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորապես մտահոգություն է հայտնել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է, ադրբեջանցիների հարձակման արդյունքում արդեն արձանագրվել են տասնյակ զոհեր, այդ թվում, քաղաքացիներ, ինչը հրահրում է ավելի լայնածավալ հակամարտությանը տարածաշրջանում:

«Ես ցավում եմ այս կյանքերի ողբերգական կորստի համար, իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում վշտահար ընտանիքներին և աղոթում վիրավորների ապաքինման համար»,- նշել է Հայր Սաուկան: «Այս արյունահեղությունը դադարեցնելու համար, ԵՀԽ-ն կոչ է անում բոլոր մարտիկներին անմիջապես հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և վերադառնալ երկխոսության և բանակցությունների սեղան»:

Հայր Սաուկան նաև կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններ ձեռնարկել այս տևական չլուծված հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Ես շփոթված եմ Թուրքիայի կառավարության ագրեսիվ պարտիզանական դիրքորոշումից, որը, որպես Մինսկի խմբի անդամ պետք է պահպաներ չեզոք դեր, այլ ոչ թե հակառակորդի»,- նշել է Հայր Սաուկան: «Ուստի ես դիմում եմ Մինսկի խմբի երկրների մեր ԵՀԽ անդամ եկեղեցիներին՝ համագործակցելու իրենց կառավարությունների հետ ՝ այս ուղերձը հղելու և խրախուսելու հրատապ և կայուն դիվանագիտական ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ հակամարտությունը «կոչ է անում բոլորիս պաշտպանել մեր ազգի իրավունքները, մեր սուրբ հողը, մեր ապագան և մեր ազգային ինքնությունը»: Հայոց Հայրապետը կոչ արեց «մեր ժողովրդին համախմբվել, և բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել իրենց տարաձայնությունները՝ հանուն հայրենիքի պաշտպանության»:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը իր ուղերձում նշել է, «Աշխարհը պետք է իմանա, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղ) հայերի արյունով, աղոթքներով և հոգիներով կերտված երկիր է… Ավելին, միջազգային օրենքների և կանոնակարգերի համաձայն՝ նրա ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք»:



 Պիտակներ
         Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb