Էջմիածնում դաժան սպանությունը կատարած անձանցից մեկը երիտասարդ աղջիկ է

Պատահարներ 15.04.2019   11:43   365
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից. «Սպանություն կատարող անձինք երկուսն են՝ աղջիկ և տղա` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն»:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է` սպանությունը` շահադիտական դրդումներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-ին Էջմիածին քաղաքի տներից մեկում հայտնաբերվել էր 81-ամյա տղամարդու դի` ձեռքերն ու ոտքերը ժապավենով կապած, գլխին` բռնության հետքեր: Սպանվածի տունն ու խանութը տակնուվրա էր արված, գողացված էր նրա ավտոմեքենան:

Սպանվածը Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 81-ամյա Գագիկ Բաղդասարյանն է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon