Էջմիածնի ակադեմիան կունենա տեխնիկական տնօրեն արտասահմանից

Սպորտ 25.01.2021   18:32   48

Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիան, որն այժմ վարձակալությամբ «Նոա» ֆուտբոլային ակումբի ենթակայության տակ է, մարզադաշտին կից տրիբունա կունենա և երեկոյան լուսավորվածություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին և ակումբի առաջիկա պլաններից խոսեց «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:

«Որոշ ժամանակ «Նոա»-ն առանց մարզիչ էր մնացել: Ունեինք շատ քիչ ժամանակ մարզիչների փնտրտուքի հարցում: Կային ոչ քիչ թվով մարզիչներ, որոնց հետ բանակցություններ վարել ենք: Մեզ համար այդ պահին առաջնահերթը Դմիտրի Գունկոն էր, ում հետ կապվեցինք հենց սկզբում, բայց մի քիչ երկար ձգվեցին բանակցությունները: Գունկոն լավ աշխատանք է տանում երիտասարդ ֆուտբոլիստների հետ, իսկ մեր թիմում տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ կան:  Իհարկե, մարզչական շտաբից սպասումներ շատ մեծ են»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով մրցաշրջանի երկրորդ հատվածին Սահակյանը, շեշտեց, որ թիմը լուրջ մարտահրավերներ ունի իր առաջ. «Ձգտելու ենք ամեն խաղին առավելագույնն  անել` հաղթել բոլոր հանդիպումներում»,-ասաց նա:

Նախորդ տարվա ավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 5 տարվա վարձակալության սկզբունքով «Նոա»-ին տրամադրվեց Էջմիածնի ակադեմիան: Սահակյանի խոսքով` այժմ ակադեմիան իր բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը:

«Մոտ օրերս Էջմիածնի ակադեմիան կունենա տեխնիկական տնօրեն արտասահմանից: Երբ նա ժամանի Հայաստան ամեն ինչ տեսնելուց հետո կկազմենք նաև ակադեմիայի զարգացման և աշխատանքի մոդելը: Իսկ ենթակառուցվածքների առումով փետրվարից, երբ եղանակային պայմանները թույլ տան, կսկսվեն շինարարական աշխատանքները»,-առանձնացրեց նա:

Էջմիածնի ակադեմիայում առաջիկա 5 տարվա համար պլանավորվում է տրիբունայի կառուցում, ինչպես նաև մարզադաշտ, որը կունենա առաջնությունը հյուրընկալելու համար անհրաժեշտ որակավորում: 


 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb