Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

Սպորտ 08.01.2021   11:00   72

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ 41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։

Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։

Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։


 Պիտակներ
         Եղիշե Մելիքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb