Եղիշե Կիրակոսյանը գործուղվել է Ստրասբուրգ

Իրադարձային 11.09.2020   16:46   46

Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽ Նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1383-րդ նիստը, որին կմասնակցեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Ե.Կիրակոսյանին ու Լ.Դրմեյանին սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ֆրանսիա գործուղելու մասին։

Վարչապետի որոշման մեջ նշվում է, որ Եղիշե Կարապետյանի և Լիպարիտ Դրմեյանի՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ավիատոմս) կկատարվի ՀՀ 2020 թվականի պետբյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-նշված է որոշման մեջ։



 Պիտակներ
         Եղիշե Կիրակոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb