Եղիսաբեթ Երկրորդը վաճառում է բնակարանը Մոսկվայում

Իրադարձային 13.02.2020   20:44   545

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի անշարժ գույքի ամենամեծ գործակալություններից մեկը պատրաստվում է խոշորագույն գործարքի՝ բնակարանի վաճառք, որը պաշտոնապես պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին։

Թագուհին Ռուսաստանի մայրաքաղաքում չորս բնակարան ունի, որոնցից ամենամեծի մակերեսը կազմում է 320 քառակուսի մետր։ 

Վաճառքի է հանվել 250 քառակուսի մակերեսով բնակարանը, որը գտնվում է Հիսուս Փրկչի տաճարից ոչ հեռու։

Էլիտար անշարժ գույքի վաճառքի պատճառը, ինչպես նաեւ ենթադրյալ գործարքի գումարը չեն նշվում։ Անշարժ գույքի քաղաքային գործակալները կարողացել են միայն մոտավորապես գնահատել թագավորական անշարժ գույքի հնարավոր արժեքը։

Նշվում է, որ Եղիսաբեթ Երկրորդը վերջին անգամ Ռուսաստանում եղել է 26 տարի առաջ։ 



 Պիտակներ
         Եղիսաբեթ Երկրորդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon