Եղեգնյա ֆլեյտայի քարանձավը, Չինաստան

Art News 26.03.2020   21:30   2688

Զբոսաշրջիկները, որոնք հնարավորություն կունենան լինել Գույլինում, անպայման պետք է այցելեն տեղի ամենախորհրդավոր տեսարժան վայրերից մեկը՝ Եղեգնյա ֆլեյտայի քարանձավը։ Այն գտնվում է Գուանմինշան լեռան հարավային լանջին։

Մարդիկ այս քարանձավը շատ վաղուց են հայտնաբերել՝ դեռ 8-րդ դարում։ Այս զարմանալի վայրի գլխավոր յուրահատկությունը շթաքարից ու պտկաքարից զարմանալի կազմավորումներն են, ինչպես նաև կրաքարից ձևավորումները, որոնք միասին զարմանալի տեսարան են ստեղծում։

Ներկայումս քարանձավը զարդարում է նեոնային լուսավորությունը, որի շնորհիվ ստորերկրյա այս աշխարհը նմանվում է մանկական հեքիաթի դեկորացիաների։

Քարանձավը մոտ 180 միլիոն տարեկան է։ Գիտնականներին հաջողվել է պարզել, որ միլիոնավոր տարիներ առաջ այս վայրերը լցված են եղել օվկիանոսի ջրերով։ Ժամանակի ընթացքում ջուրը հետ է քաշվել՝ մերկացնելով մի քանի զարմանալի քարայրներ, որոնցից ամենահետաքրքիրն ու անկրկնելին համարվում է Եղեգնյա ֆլեյտայի քարանձավը։

Յուրատեսակ բնական կազմավորումներից բացի, քարանձավում կարելի է տեսնել ավելի քան 70 ժայռապատկերներ, որոնք, ամենայն հավանականությամբ, 1200 տարի առաջ թողել են քարանձավը հայտնագործողները։ Քարանձավն առանձնանում է հսկա չափերով։ Նրա երկարությունը մոտ 240 մետր է։

Էքսկուրսիայի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան տեսնել պոետիկ անվանումներ ստացած ամենազարմանալի ձևավորումները՝ «Կուսական անտառ», «Բյուրեղապակյա դղյակ», «Վիշապի մեհյան»։ Զբոսանքները հարմարավետ դարձնելու համար ներսում ճեմուղիներ ու կամրջակներ են կառուցված։ Պետք է նաև նշել, որ քարանձավը համաշխարհային ճանաչում է ստացել համեմատաբար վերջերս, իսկ ազատ այցելությունների համար այն բաց է 1962 թվականից։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon