Եղանակն այսօր

Իրազեկիչ այսօր   09:30   5770

Ուշադրություն

Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝  

  • Մարտի 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
  • Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
  • Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

  • Մարտի 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Ցերեկը՝ + 9... + 11,  երեկոյան՝  + 6... + 8, գիշերը՝  0... + 2։

Մարզերում՝  

  • Արագածոտնի լեռներում՝ ցերեկը` + 3... + 8,  գիշերը`  - 3... - 8,
  • Արագածոտնի նախալեռներում՝ ցերեկը` + 11... + 14, գիշերը` + 2... + 4,
  • Արարատում՝ ցերեկը` + 11... + 14, գիշերը` + 2... + 5,
  • Արմավիրում՝ ցերեկը` + 11... + 14, գիշերը` + 2... + 5,
  • Արցախում՝ ցերեկը` + 13... + 18, գիշերը` + 2... + 5,
  • Գեղարքունիքում՝ ցերեկը` + 3... + 8,  գիշերը`  - 3... - 8,
  • Լոռիում՝ ցերեկը` + 9... + 14,  գիշերը` - 1... - 6,
  • Կոտայքի լեռներում՝ ցերեկը` + 3... + 8,  գիշերը`  - 3... - 8,
  • Կոտայքի նախալեռներում՝ ցերեկը` + 10... + 12,  գիշերը` + 1... + 3,
  • Շիրակում՝ ցերեկը` + 3... + 8,  գիշերը`  - 3... - 8,
  • Սյունիքի հովիտներում՝ ցերեկը` + 12... + 17, գիշերը` + 2... + 5,
  • Սյունիքի նախալեռներում՝ ցերեկը` + 7... + 12, գիշերը` - 3... + 2,
  • Վայոց ձորի լեռներում՝ ցերեկը` + 3... + 8,  գիշերը`  - 3... - 8,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ ցերեկը` + 11... + 14, գիշերը` + 2... + 5,
  • Տավուշում՝ ցերեկը` + 12... + 17, գիշերը` - 1... + 3:


 Պիտակներ
         եղանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb