Եղանակը հուլիսի 9-ին

Իրազեկիչ 09.07.2020   09:30   1071

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

  • Հուլիսի 9-11-ը, 12-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
  • Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
  • Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

  • Հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
  • Ցերեկը՝ + 32... + 34,  երեկոյան՝ + 27... + 29, գիշերը՝  + 17... + 19։   

Մարզերում՝  

  • Արագածոտնի լեռներում՝ ցերեկը` + 22... + 27, գիշերը` + 9... + 14,  
  • Արագածոտնի նախալեռներում՝ ցերեկը` + 31... + 34, գիշերը` + 16... + 18,  
  • Արարատում՝ ցերեկը` + 32... + 35, գիշերը` + 16... + 20, 
  • Արմավիրում՝ ցերեկը` + 32... + 35, գիշերը` + 16... + 20, 
  • Արցախի հովիտներում՝ ցերեկը` + 32.. + 36, գիշերը` + 14... + 19,  
  • Արցախի նախալեռներում՝ ցերեկը` + 25... + 29, գիշերը` + 8... + 13,
  • Գեղարքունիքում՝ ցերեկը` + 22... + 27, գիշերը` + 9... + 14,  
  • Լոռիում՝ ցերեկը` + 24... + 29, գիշերը+ 9... + 13,  
  • Կոտայքի լեռներում՝ ցերեկը` + 22... + 27, գիշերը` + 9... + 14,  
  • Կոտայքի նախալեռներում՝ ցերեկը` + 30... + 32, գիշերը` + 15... + 17,  
  • Շիրակում՝ ցերեկը` + 22... + 27, գիշերը` + 9... + 14,  
  • Սյունիքի հովիտներում՝ ցերեկը` + 32.. + 36, գիշերը` + 14... + 19,  
  • Սյունիքի նախալեռներում՝ ցերեկը` + 25... + 29, գիշերը` + 8... + 13,
  • Վայոց ձորի լեռներում՝ ցերեկը` + 22... + 27, գիշերը` + 9... + 14,  
  • Վայոց ձորի նախալեռներում՝ ցերեկը` + 32... + 35, գիշերը` + 16... + 20, 
  • Տավուշում՝ ցերեկը` + 30... + 34, գիշերը` + 12... + 17,  



 Պիտակներ
         եղանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb