Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականին կմիանա այսօր

Սպորտ 25.03.2021   12:15   44

Հայաստանի ազգային թիմ հրավիրված նորեկ Էդուարդ Սպերցյանը ընտրանուն կմիանա առաջիկայում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մարտի 25-ին կժամանի Երևան: Ազգային ընտրանու՝ Լիխտենշտեյնից վերադառնալուց հետո Սպերցյանը կմիանա թիմին:

Այսօր ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:

Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:


 Պիտակներ
         Էդուարդ Սպերցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb