Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ

Իրադարձային 13.05.2020   14:45   177

Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 13-ին ժամը 16։00-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին տեղեկանում ենք Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված ՀՔԾ ծանուցումից։

Ծանուցման մեջ նշված է նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ուստի փորձաքննության ենթարկվելու համար Էդմոն Մարուքյանին առաջարկվում է մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում ներկայանալ ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոն։

Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon