Էդմոն Մարուքյան. «Ձգտում ենք իշխանության»

Քաղաքական 29.06.2020   14:47   394

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ իրենց հասցեին ուղղված ծանր վիրավորանքների նպատակն է իրենց ու իր թիմակիցներին ժողովրդի աչքից գցելը։

Ըստ նրա՝ այս ամենը սկսել է ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանն այդ պահին չմիանալուց։

«Ինչո՞ւ են թիրախավորել մեզ, մի բանի համար, որ մենք այսօր Հայաստանում զբաղեցնում ենք ընդդիմադիր դաշտը, բևեռը։ Ուզում են այդ բևեռը հանել շարքից, քանի որ մինչև իրենք չկարողանան զբաղեցնել ընդդիմադիր բևեռը, չեն կարող փորձել լինել իշխանության այլընտրանք ու վերադառնալ իշխանության»,- մասնավորոաես նշեց Մարուքյանը։

Նա ընդգծեց, թե ամեն ինչ անելու են, որ նախկինները վերադառնալու շանս չունենան որևէ լեգիտիմ իրավիճակում, իսկ գործող իշխանությունը փոփոխվի։

 



 Պիտակներ
         Էդմոն Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb