Էդգար Ալլան Պո՝ հանճարեղ խելագարը

Հոգեբանական 20.05.2020   21:00   1018

Ամերիկացի պոետ և գրող, դետեկտիվ գրականության հիմնադիր Էդգար Պոն ծնվել է Բոստոնում: Մոր մահվանից հետո նրան բաժանեցին եղբորից և քրոջից: Նրա խնամակալությունը անցավ Ջոն Ալանին: Տարիներ հետո Պոն ամուսնացավ Վերջինիա անունով աղջկա հետ, ով իր զարմուհին էր: Կնոջ մահվանից հետո 1847 թվ.-ին նա ընկավ դեպրեսիայի մեջ, փորձեց ինքնասպան լինել, կախվածություն ձեռք բերեց ալկոհոլից և մահացավ երկու տարի անց: Սա նրա կյանքի համառոտ բնութագիրն է: Իր կյանքի մասին նա գրում էր. «Իմ հոգին այնքան ճնշված է, որ կսպանի ինձ, եթե այսպես շարունակվի…ինձ ոչինչ չի երջանկացնում, համոզեք ինձ, որ պետք է ապրել…»: Սա նա գրել է 30 տարեկանը դեռ չբոլորած:

Ծայրահեղ նյարդայնությունը և զգայունությունը նրա մոտ դրսևորվում էին դեռ վաղ հասակից: Նրա ընտանիքը ծայրաստիճան աղքատ էր, մայրը մահացավ, երբ նա երկու տարեկան էր, և այդ պատճառով նա ստիպված էր մեծանալ խորթ ընտանիքում: Խորթ հոր հետ հարաբերությունները շատ լարված էին, իսկ մոր հետ ընդհակառակը՝ շատ ջերմ: Հայտնի են մի քանի դեպքեր, երբ նա դեռևս 5-7 տարեկան հասակում ընկնում էր տարօրինակ վիճակի մեջ, չէր արձագանքում շրջապատին, երբեմն էլ լարված վազվազում էր տանը: Նրա դայակը հանգստացնում էր նրան՝ բերանի մեջ գինով թաթախված հացի կտոր դնելով: Կլինիկական հոգեբանության տեսանկյունից սա կարող ենք դիտարկել որպես օրգանական խանգարում, կամ էլ վաղ կատատոնիա, որը բնորոշ է շիզոֆրենիային:

5 տարեկան հասակում նա գրթե մահացել էր այն ժամանակ, երն ծառից ընկել էև ջրափոսի մեջ: Նրան ջրափոսից հանել էին անշնչացած և մեծ դժվարությամբ էին հետ բերել կյանքի: Այս տպավորությունները հավերժ մնացին նրա հիշողության մեջ, և այդ պատճառով նա ուներ ծայրահեղ վախ ջրից: Նա բավականին երկար ժամանակ չէր կարողանում լողալ, չնայած ցանկությունը մեծ էր: Մի փոքր հասունանալուց հետո նա մասամբ հաղթահարելով իր վախերը կարողանում էր լողալ մի քանի մղոն: Լողալուց հետո նա հաճախ ունենում էր սրտխառնոց, քանի որ վախը ամբողջությամբ չէր հաղթահարվել: Նրա մոտ դրսևորվող մյուս վախը, որը շարունակվեց ողջ կյանքի ընթացքում, վախն էր կորցնել հարազատ կանանց: Երկու տարեկան հասակում կորցնելով մորը, նա չէր կարողանում հիշել մոր կերպարը, բայց սիրում էր նրան ու պահում էր նրա դիմանկարը իր մեդալյոնի մեջ: Երբ նա ծառայում էր բանակում, մահացավ նրա սիրելի խորթ մայրը:

Այդ ժամանակ նա արդեն 20 տարեկան էր, նա չէր հասցրել գալ թաղման արարողությանը, որը բավականին լուրջ հետևանքներ ունեցավ:  Վերջինս վստահեցնում էր, որ իր խորթ մորը թաղել են կենդանի վիճակում: Սրա արդյունքում նրա մոտ ձևավորվեց ևս մեկ ֆոբիա՝ վախ կենդանի թաղվելուց: Կանանց հետ փոխհարաբերությունները Պոյի մոտ դրսևորվում էին էմոցիոնալ փոփոխություններով, վախի դրսևորումներով, ուրախությամբ, որին զուգորդում էր նաև մեղքի զգացողությունը, որ ինքն ուրախ է: Որոշ ժամանակ անց Պոն ամուսնանում է իր 14-ամյա զարմուհու՝ Վերջինիայի հետ, ով մահացավ 10 տարի անց:

Այդ կորստից հետո Պոն վերջնականապես կորցրեց ինքնատիրապետումը: Մյուս վախը, որը տանջում էր Պոյին՝ վախն էր սննկանալուց, որը նույնպես ուներ իրական հիմքեր: Նա չէր ցանկանում աղքատ երևալ իր հարուստ հարազատների կողքին: Պոն լինելով հպարտ անձնավորություն, միշտ ձգտում էր ապրել և գումար վաստակել միայն գրական աշխատանքով, ինչը ամերիկյան կապիտալիզմի ժամանակ դատապարտված էր աղքատության: Այսպիսով, այս հանճարի կյանքը անցավ ծայրահեղ աղքատության մեջ, երբ նա փորձում էր գումարներ ստանալ կա՛մ իր գրական գործերից, կա՛մ էլ դրանց գողացված տարբերակների համար գումար պահանջելու ճանապարհով:

Այն աֆեկտիվ խանգարումները, որոնք կային Պոյի մոտ դիտվում ին դեռևս երիտասարդության ժամանակ, և ունեին երկակի բնույթ: Մանիակալ վիճակները դրսևորվում էին արդեն 14 տարեկան հասակում, վերջինս չէր կարողանում քնել, շատախոսում էր, սիրալիր վարք էր դրսևորում, չէր կարողանում ուրախանալ: Տարիքի հետ եղած վիճակները ավելի էին սրվում, ինչին նպաստում էր նաև ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը: 20-24 տարեկան հասակում մանիակալ վիճակները կրկնվում էին տարին 2 անգամ՝ 4 ամիս երկարությամբ: Սա արդեն արտահայտված բնույթ էր կրում, երբեմն էլ նկատվում էր գիտակցության մթագնում: Դեպրեսիվ վիճակները սկսեցին դրսևորվել մոտ 15 տարեկանից:

Սկզբում սա դրսևորվում էր տխրությամբ, անընդհատ լացելով, միայնակ մնալու ձգտմամբ և տևում էր մի ամսից ավելի քիչ: Դեպրեսիվ վիճակների արդյունքում էլ վերջինս սկսեց օգտագործել ալկոհոլ: 22-24 տարեկան հասակում սկսեցին նկատվել նաև պարանոյիկ դրսևորումներ, իսկ դեպրեսիաները ձգվում էին արդեն 2-3 ամիս:

Մոտ 30 տարեկանում նրա մոտ նկատվում էին տեսողական և լսողական պատրանքներ,զառանցանքեր: Նրան թվում էր, թե իրեն հետևում են, այլ գրողներ պայքարում են իր դեմ, ցանկանում են սպանել իրեն, գողանալ իր աշխատանքները:

34 տարեկան հասակում կրկին նկատվում էին փսիխոտիկ դրսևորումներ: Նա կարծում էր, որ իր կողմից գրված աշխատանքները թելադրվել են ներսից և գրվել են ուրիշի կողմից: Այս վիճակները էապես ազդում էին նրա աշխատանքների և ստեղծագործական կերպարների ձևավորման վրա:

Այսպիսով, Պոն ուներ մի շարք տարօրինակություններ, տարբերվում էր մյուսներից, երբեմն հասարակությունը չէր ընդունում նրան,  սակայն դա չխանգարեց նրան դառնալ հայտնի և իր անունը թողնել համաշխարհային գրականության մեջ:

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         Պո, Էդգար Ալլան Պո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon