ԵԱՏՄ երկրների վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացնում

Իրադարձային 31.01.2020   13:01   158

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում նեղ կազմով հանդիպում են անցկացնում։

Նիստին մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մանինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալըյ Աբըլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բացի այդ, նեղ կազմով նիստին ներկա են պատվիրակությունների 2-ական անդամներ, ռուսական կողմցի՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ կառավարության ապարատի ղեկավարի տեղակալ Էլմիր Տագիրովը:



 Պիտակներ
         ԵԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon