ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-ին

Իրադարձային 15.05.2020   11:45   367

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել է, որ մայիսի 19-ին Մինսկում ծրագրված ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուսական գազի արժեքի հարցը բարձրացրել եմ եմ ԵԱՏՄ տեսակոնֆերանսի շրջանակում, մոտ ժամանակներս մենք նույն ձևաչափով կոնֆերանս կունենանք»,-ասել է Բելառուսի նախագահը:

 Տեսակոնֆերանսի ձևաչափով գագաթնաժողովի անցկացման տարբերակը մինչ այս էլ քննարկվել էր, սակայն Լուկաշենկոն պնդում էր, որ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա Մինսկում` դեմ առ դեմ ձևաչափով:

 



 Պիտակներ
         ԵԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon