ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով

Իրադարձային 12.11.2019   15:32   116
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նամակ է ստացել «Սպայկա» ընկերությունից՝ պանրով բեռնված բեռնատարարները Վերին Լարսի անցակետից հետ ուղարկելու հարցի վերաբերյալ և սկսել է զբաղվել խնդրով: 

Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդկացման տեխնոլոգիաների հարցերով Կոլգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Սպայկա»-ն դիմել է մեզ, մենք 2 օր առաջ նամակ ենք ստացել ընկերությունից: Մենք երեկվանից սկսել ենք այդ հարցով զբաղվել, այսօր հուսով եմ, որ կազմակերպության հետ այդ հարցերի շուրջ կխոսենք, ավելի խորությամբ կհասկանանք խնդիրը: Հիմնական խնդիրը հիմա այդ պանրի ծագման հարցն է: Ռուսական կողմից դեռևս չի ստացվել պաշտոնական եզրակացությունը, թե ինչ փաստերի հիման վրա է այդ պանիրը համարվել ոչ հայկական: Պետք է հասկանանք, թե Հայաստանում այդ պանիրն ինչ լաբորատոր փորձարկումներ է անցել, դա համադրենք, հասկանանք ճշմարտությունը, և դրա հիման վրա անենք եզրակացություն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ եթե պանիրն իսկապես հայկական է, ապա ռուսական մաքսատան պատասխանատուների առաջ պետք է հարց դնել, թե ինչու այն ծագման պատճառաբանությամբ բաց չի թողնվել:

Մինասյանը նկատեց՝ սակայն դա գործընթաց է, որին դեռ պետք է հասնել, առանց փաստերի անիմաստ է:  Նա շեշտեց՝ իրենց համար կարևոր է պարզել ճշմարտությունը, թե որն է խնդիրը: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ առհասարակ բավականին օբյեկտիվ հիմքեր են լինում, որ ավտոմեքենաների մինչև 5 տոկոսը կանգնեցվում է անցակետում, քանի որ երբեմն տնտեսավարողները բարեխիղճ չեն լինում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լարս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon