ԵԱՀԿ ԽՎ-ն Մ․ Եղիազարյանի մահվան գործով դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին

Իրադարձային 31.01.2019   11:15   236

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիներն իր մտահոգությունն է  հայտնել 44-օրյա հացադուլի պատճառով բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի կապակցությամբ՝ նշելով, որ այս հարցով դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին: Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ Թվիթերի պաշտոնական էջում։

Մարգրեթ Քիները նաև ընդգծել է, որ այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է:

Հիշեցնենք՝ ՄՆհեր Եղիազարյանը 44 օր եղել է հացադուլի մեջ։ Հունվարի  26-ին ժամը 06: 15-ին արձանագրվել էր 51-ամյա Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացում: Հրավիրված շտապօգնության խումբը արձանագրել էր տղամարդու կենսաբանական մահը:



 Պիտակներ
         Մհեր Եղիազարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon